Մամուկա Բախտաձեն զգուշացնում հանգստավայրային ենթակառուցվածքի կարգավորման պատասխանատու անձանց
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բոլորին, ովքեր հանգստավայրային ենթակառուցվածքի կարգավորման պատասխանատուն են, վերջին նախազգուշացումն է տալիս:
Ինչպես հայտարարել է վարչապետը կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին, նա գոհ չէ Վրաստանի հանգստավայրերի պատրաստակամությամբ:
«Ես հայտարարեցի, որ մենք գոհ չենք այն պատրաստակամությամբ, որն ունեինք ամռանը և դրա հետ մեկտեղ, գոհ չենք, Բակուրիանիի և Գուդաուրիի պատրաստվածության մակարդակով, որը տեսանք ձմռանը:
Բոլորս լավ հասկանում ենք և ուրախալի է, որ զբոսաշրջիկների քանակը կտրուկ ավելանում է, սակայն սա փաստարկ չէ, որպեսզի հանգստավայրը չլինի պատրաստ, ընդունել հոսք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: