Մամուկա Բախտաձեն խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
Մամուկա Բախտաձեն խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:

Կառավարության ղեկավարն այսօր խոսքով ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որից հետ եվրոպացի պատգամավորները Մամուկա Բախտաձեին ուղղելու են հարցեր:

Մամուկա Բախտաձեն զեկույցի համար կունենա 20 րոպե: Հետագա 40 րոպեն հատկացվելու է նրան, որ Վրաստանի վարչապետը պատասխանի եվրոպացի խորհրդարանականների հարցերին՝ երկրի եվրոպական ճանապարհին ունեցած ձեռքբերումների և մարտահրավերների մասին:

Մամուկա Բախտաձեի խոսքով ելույթը խորհրդանշորեն նվիրվում է Վրաստանի Եվրախորհրդին անդամակցության 20-ամյակին:

Ստրասբուրգում այցի ավարտին վարչապետը հյուրերին ընդունելու է Վրաստանի Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյա հոբելյանի ննվիրված պաշտոնական միջոցառմանը:

Վրաստանի պատվիրակության կազմում, որը գլխավորում է վարչապետը, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին և խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն են: