Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Մամուկա Բախտաձեի այցը Դավոս մեկնարկում է այսօր:
Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ, ինչպես նաև բանակցություններ բիզնես-առաջնորդների և աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:
Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարությամբ, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների գլխավոր նպատակներից մեկը Վրաստանի հավելյալ արտասահմանյան ներդրումների ավելացումն է:
Մամուկա Բախտաձեի այցը Դավոս ավարտվելու է հունվարի 25-ին: