Մամուկա Բախտաձեն Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ էր, քան «Վրացական երազանքի» այլ վարչապետներ. Կոռնելի Կակաչիա

Մամուկա Բախտաձեն Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ էր, քան «Վրացական երազանքի» այլ վարչապետներ,- այսպես է գնահատում ՄԱԿ-ում Վրաստանի վարչապետի ելույթը «Վրաստանի քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Կոռնելի Կակաչիան:

Նրա խոսքով, Մամուկա Բախտաձեն որոշ չափով շոշափել է բոլոր այն հարցերը, որոնք կարևոր էին Վրաստանի ազգային շահերի համար:

Մամուկա Բախտաձեն Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել, կատարել ստանձնած միջազգային պարտականությունները և դուրս բերել զորքը Վրաստանի տարածքից:

 

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին դիմել է վրացերենով: