Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը կանցկացնի ճեպազրույց
Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը կանցկացնի ճեպազրույց

Վրաստանի կառավարության վարչությունում այսօր կանցկացվի կառավարության հերթական նիստը:

Նախքան կառավարության նիստի մեկնարկը, նախատեսված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի մամլո ասուլիսը:

Ինչ վերաբերում է կառավարության նիստին քննարկվելիք թեմաներին, օրակարգում մտցված է 12 հարց:

Կառավարության անդամները քննարկելու են «Վրաստանի հարկային օրենսգրքում» մտցվելիքը փոփոխությունները: Հարցի զեկուցողն է լինելու Վրաստանի ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան:

Նախարարները քննարկելու են նաև կառավարության «Պետական սեփականությունում գտնվող անշարժ իրը Վրաստանի առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցուն անվճար սեփականությունում փոխանցման ձևով սեփականաշնորհելու մասին»: Հարցի զեկուցողն է լինելու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Չերքեզիշվիլին:

Կառավարության անդամները քննարկելու են նաև Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ապարատին Վրաստանի կառավարության պահուստայի ֆինդից գումար տրամադրելու մասին:

Վրաստանի կառավարության նիստն սկսվելու է 11:00-ին: