Մամուկա Բախտաձեն Մոնրեալում հանդիպել է Ամերիկայի միջազգային տնտեսական ֆորումի նախագահին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մոնրեալում հանդիպել է Ամերիկայի միջազգային տնտեսական ֆորումի նախագահին:
Նիկոլաս Ռեմիլարդը Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու համար և նշել, որ վարչապետի ելույթը Վրաստանում ներդրումներով հետաքրքրված գործարարների համար կլինի կարևոր ուղերձ
Հանդիպմանը, կառավարության ղեկավարը զրուցել է Վրաստանում առկա ներդրումային միջավայրի, հեղինակավոր միջազգային ինստիտուտների վարկանիշում երկրի առաջատար դիրքերի և տեխնոլոգիաների և նորարարությունների էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրված քայլերի մասին: