Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցելու է Մյունխենի անվտանգության կոնֆերանսին:
Վրաստանի պատվիրակությունը կառավարության ղեկավարի գլխավորությամբ փետրվարի 15-17-ին մեկնելու է Մյունխեն:
Վարչապետի մամլու ծառայության տեղեկությամբ, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Մամուկա Բախտաձեն խոսքով ելույթ է ունենալու մի քանի թեմատիկ քննարկմանը, որոնք կապված են Արևելյան Եվրոպայում անվտանգության տեսանկյունից առկա իրավիճակին և ՆԱՏՕ-ին:
Նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում գործընկերների և կոնֆերանսի մասնակըց պատվիրակությունների ղեկավարների հետ: