Մամուկա Բախտաձեն մահմեդական քաղաքացիներին շնորհավորում է Ռամազանի ամսվա ավարտի առթիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մահմեդական քաղաքացիներին շնորհավորում է Ռամազանի ամսվա ավարտի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր մահմեդական քաղաքացիներին Ռամազանի ամսվա ավարտը, մեծ կրոնական տոնը՝ Ռամազան Բայրամը և միանում եմ ձեր տոնին: Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ հոգեկան խաղաղություն և երջանկություն:
Մեր երկրին և ձեր ընտանիքներին մաղթում եմ խաղաղ ապագա, առաջընթաց և հաջողություններ»,- նշված է վարչապետ շնորհավորական նամակում: