Մամուկա Բախտաձեն կոչ է անում Ռուսաստանին, կատարել ստանձնած պարտականությունները և դուրս բերել ռազմական ստորաբաժանումները Վրաստանի տարածքից
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կոչ է անում Ռուսաստանին, կատարել 2008 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրով ստանձնած պարտականությունները և դուրս բերել ռազմական ստորաբաժանումները Վրաստանի տարածքից:
Հայտարարությունը նշվածի կապակցությամբ Մամուկա Բախտաձեն արել է այսօրվա մամլո ասուլիսին:
«Մեր բարեկամ երկրները և միջազգային ինստիտուտները մեկ անգամ ևս արել են մեր երկրին և այն արժեքներին աջակցող հստակ հայտարարություններ, որոնց ծառայում ենք»,- հայտարարել է վարչապետը:
Նա շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրներին՝ հստակ աջակցության համար, որը նրանք դրսևորեցին այս օրերի ընթացքում:
«Դրա հետ մեկտեղ, մենք լսել ենք հայտարարություն, որ կա ցանկություն, վերականգնվեն միջազգային հարաբերությունները: Լսել ենք այլ տիպի հայտարարություններ: Դրան մեր պատասխանը շատ դյուրին է – 2008 թվականին կնքվել է հրադադարի մասին պայմանագիր, համապատասխանաբար, ցանկանում եմ մեկ անգամ ևս կոչ անել Ռուսաստանին, կատարել ստանձնած պարտականությունները և դուրս բերել իր ռազմական ստորաբաժանումները Վրաստանի տարածքից: Դա կլինի ճիշտ ահազանգ, որպեսզի սկսենք մեր հարաբերությունների կարգավորումը»,- հայտարարել է վարչապետը: