Մամուկա Բախտաձեն կլոր սեղան է հյուրընկալելու Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցի առնչությամբ
Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կլոր սեղան է հյուրընկալելու Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցի առնչությամբ:
Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, միջոցառմանը հրավիրված բարձր մակարդակի հյուրերը քննարկելու են եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռքբերումների և ապագա հեռանկարնների հարցը:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի վարչապետը Մյունխենի անվտանգության 55-րդ կոնֆերանսի շրջանակներում մասնակցելու է թեմատիկ քննարկմանը, որը նվիրվում է Արևելյան Եվրոպայում անվտանգության հարցերին:
Մամուկա Բախտաձեի հետ միասին, քննարկմանը ներգրավվելու են նաև մի քանի պետության և կառավարության ղեկավարներ: