Մամուկա Բախտաձեն կառավարության նիստին ներկայացնելու է նախաձեռնություն՝ կրթության համակարգի առնչությամբ
Վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության այսօրվա նիստին կրթության համակարգի առնչությամբ նախարարներին ծանոթացնելու է նոր նախաձեռնությունը:
Խոսքը վերաբերում է կրթության բարեփոխմանը, ըստ որի, 2022 թվականից երկրի համախառն ներքին արդյունքի վից տոկոսը ծախսվելու է հենց կրթության վրա, իսկ մինչ այդ, կրթության նախարարության բյուջեն ամեն տարի կավելանա կես տոկոսով:
Վարչապետի նախաձեռնությունը խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին գնահատում է դրական:
«Սա պատմական որոշում է, որը կթողնենք ինչպես ապագա քաղաքական սերնդին, այնպես էլ՝ մեր հասարակությանը: Սա կլինի համակարգի այնպիսի անցում, ինչպիսին ժամանակին եղել է առողջապահության ծրագիրը:
Կարևոր ֆինանսական ռեսուրսների ներդրումը հնարավորություն կտա ունենալ ավելի շատ և լավ մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, ավելի շատ աշակերտ կունենա որակյալ կրթություն ստանալու հնարավորություն, մեր մանկավարժները կունենան ավելի լավ աշխատավարձ»,- հայտարարել է Մարիամ Ջաշին: