Մամուկա Բախտաձեն «Ջեո Նաթս» ձեռնարկությունում ծանոթացել է պնդուկ ստանալու և վերամշակելու գործընթացին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն գտնվում է Սամեգրելոյի շրջանում:
Վարչապետը «Ջեո Նաթս» պնդուկի ձեռնարկությունում բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու և ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդի հետ միասին ծանոթացել է պնդուկ ստանալու և վերամշակելու գործընթացին:
«Ջեո-Նաթս» ՍՊԸ-ն ստեղծվել է «Միասնական ագրոնախագծի» շրջանակներում:
Ձեռնարկությունում իրակացվել է 2 780 000 լարիի ներդրում, դրանում մեկ տարվա ընթացքում 7 000-10 000 տոննա պնդուկից հնարավոր է արտադրել տարբեր տիպի ապրանք: Ապրանքն ամբողջությամբ սահմանված է արտահանման համար: Պնդուկ վերամշակող ձեռնարկությունում աշխատում է 100 մարդ:
Այսօր, Մամուկա Բախտաձեն Աբաշայի մունիցիպալիտետում ծանոթանալու է մարմարյա բզեզի դեմ պայքարի շտաբի աշխատանքին: