Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
Մի քանի րոպե առաջ Մամուկա Բախտաձեն գրառում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որում գրել է. «Մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ես եղել եմ և կլինեմ «Վրացական երազանք» թիմի անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին և մաղթել հաջողություններ ապագա Վարչապետին»:
Սահմանադրության համաձայն, վարչապետի լիազորությունները դադարեցվում են հրաժարական տալուն պես, սակայն կառավարությունը կշարունակի իրավասությունների կատարումը, մինչ նոր վարչապետի նշանակումը:
Մամուկա Բախտաձեին վարչապետի պաշտոնում Վրաստանի խորհրդարանը հաստատել էր 2018 թվականի հունիսի 20-ին:
2017 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2018 թվականի հունիսի 20-ը Մամուկա Բախտաձեն զբաղեցնում էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը: Իսկ մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը նա զբաղեցնում էր «Վրացական երկաթգծի» գլխավոր տնօրենի պաշտոնը: