Մամուկա Բախտաձեն հարգել է Լիտվայում հուղարկավորված վրաց կապիտան, Դաթիկո Մաճավարիանիի հիշատակը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Լիտվայի հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում, ծաղկեպսակով զարդարել է դրել Լիտվայի հանրապետության անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիրը:
Կառավարության ղեկավարը, պատվիրակության անդամների հետ միասին հարգել է նաև Վրաստանի անկախության համար պայքարող կապիտան, Դավիթ (Դաթիկո) Մաճավարիանիի հիշատակը:
Առաջին աշխարհամարտի մասնակից կապիտանը 1918 թվականից ակտիվ մասնակցում էր վրաց ազգային բանակի ստեղծմանը: 1918-1921 թթ.. նա մասնակցել է բոլոր այդ մարտերին, որոնք Վրաստանը իրականացնում էր սեփական սահմանների և պետականության պաշտպանության համար:
Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթումից հետո երկրից հեռացած Դաթիկո Մաճավարիանին ծառայել է Լեհաստանի ազգային բանակում, որտեղ ավելի ուշ ստացել է մայորի կոչում: Նա հուղարկավորված է Վիլնյուսի զինվորական գերեզմանոցում, Լիտվայի ազատության համար զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan