Մամուկա Բախտաձեն հանդիպել է UFC-ի բարձրագույն լիգայում ելույթ ունեցող վրաց մարզիկ Մերաբ Դվալիշվիլիի հետ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է խառը մենամարտի լիգայում ելույթ ունեցող վրաց մարզիկ Մերաբ Դվալիշվիլիին:
Մերաբ Դվալիշվիլին միակ մարզիկն է, որը ԱՄՆ-ում, խառը մենամարտերի առաջնությունում (UFC) ելույթ է ունենում վրացական դրոշի ներքո:
Վերջին հաղթանակը նա տոնել է սեպտեմբերի 15-ին, երբ լարված պայքարում պարտության է մատնել ամերիկացի Տերիան ՈՒորիին:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, Մամուկա Բախտաձեն շնորհավորել է Դվալիշվիլիին հաղթանակի առթիվ և նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վրաց մարզիկի հաջող ելույթը, շատ կարևոր է Վրաստանի ճանաչողականությունը բարձրացնելու համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan