Մամուկա Բախտաձեն հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության նախարարին
Վրաստանի կողմից եվրամիությանը ինտեգրվելու ուղղությամբ իրականացրած կարևոր քայլերն էին Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության նախարար Պետեր Էրիքսոնի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև կայացած հանդիպման հիմնական թեմաներից մեկը:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, խոսքը վերաբերել է վերջին տասը տարիների ընթացքում «արևելյան գործընկերության» շրջանակներում իրականացրած միջոցառումներին:
Ինչպես նշել է վարչապետը, «արևելյան գործընկերության» ստեղծումից հետո, որի նախաձեռնողը Շվեդիան էր, անցել է 10 տարի և այդ տարեթիվը նշվելու է առանձնահատուկ ձևով: Հանդիպմանը քննարկել են նաև եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, եվրամիության հետ հարաբերությունները երբեք չեն եղել նման բարձր մակարդակի վրա և այդ դինամիկայում մեծ դեր է խաղացել նախորդ հանդիպումը, երբ նոյեմբերի 21-ին Եվրամիությունը Վրաստանի հետ հարաբերությունները տեղափոխել է բարձր մակարդակի վրա:
Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ Վրաստանի կառավարությունը մշակել է ճանապարհային քարտեզ, որն աջակցելու է երկրին, էլ ավելի մերձենա եվրամիության կառույցներին: Հանդիպամնը ուշադրություն է դարձվել նաև Վրաստանում Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) գործունեությանը:
ՈՒշադրություն է դարձվել նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների, անվտանգության և մարդասիրական տեսանկյունից ստեղծված իրավիճակին: