Չինացի ժողովուրդը հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը, ապրեն միասնական Վրաստանում,-այս մասին Վրաստանում Չինաստանի դեսպան Լի Յանին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, չինացի դիվանագետը ընդգծել է Չինաստանի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Կառավարության վարչությունում տեղի ունեցած հանդիպմանը զրուցել են վրաց-չինական հարաբերությունների խորացման հեռանկարների, ինչպես նաև ժողովուրդների միջև կապերի հաստատման շուրջ:
Դրական է գնահատվել Չինաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքի աճող ցուցանիշը և նշվել, որ Չինաստանից Վրաստան զբոսաշրջիկների այցերը տարվա առաջին կեսին աճել են 50 տոկոսով, իսկ մինչև տարեվերջ սպասվում է զգալիորեն մեծ աճ:
Ընդգծվել է նաև երկկողմ առևտրի դրական դինամիկան: ՈՒշադրություն է բևեռվել China International Import Expo-ին Վրաստանի մասնակցությանը և նշվել, որ սա մեկ անգամ ևս հնարավորություն է, որ վրացական ընկերությունները իրենց արտադրանքը դուրս բերեն միջազգային շուկա: