Մամուկա Բախտաձեն գտնում է, որ Մթածմինդայի մեծամասնական շրջանում տեղի է ունենալու երկրորդ փուլը
Վարչապետ Մամուկա Բախտաձեն գտնում է, որ Թբիլիսիում, Մթածմինդայի մեծամասնական շրջանում տեղի է ունենալու երկրորդ փուլը:
Ինչպես ասուլիսի ժամանակ հայտարարել է Բախտաձեն, Թբիլիսիից բացի բոլոր շրջաններում հաղթում են «վրացական երազանքի» թեկնածուները:
«Լրատվությունների համաձայն, որոնք ստացել ենք, բոլոր շրջաններում հենց առաջին տուրում հաղթում են մեր թեկնածուները: Ինչ վերաբերում է Թբիլիսիին, հավանաբար ունենալու ենք երկրորդ փուլ»,-հայտարարել է վարչապետ, Մամուկա Բախտաձեն: