Մամուկա Բախտաձեն գտնում է, որ հարկավոր է ստեղծել անվտանգության կոորդինացնող գերատեսչություն
Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն գտնում է, որ հարկավոր է ստեղծել անվտանգության կոորդինացնող գերատեսչություն:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, կառավարությունը նշված ինստիտուտի ստեղծման նախաձեռնությամբ խորհրդարան է մտնելու մինչև սեպտեմբերը:
«Իսկապես շատ կարևոր է կոորդինացնող խորհրդի ստեղծումը: Ելնելով այստեղից, մենք անպայման հանդես ենք գալու նախաձեռնությամբ: Այս ինստիտուտը պետք է ստեղծենք մինչև սեպտեմբեր, որը ապահովելու է բոլոր գերատեսչությունների կոորդինացված աշխատանքը»,-հայտարարել է Բախտաձեն:
Անվտանգության կոորդինացնող գերատեսչության ստեղծման մասին այսօր զրուցել է արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփիո Քացարավան:
Ինչպես նշել է պատգամավորը, անվտանգության կոորդինացնող խորհրդի ստեղծումը շատ կարևոր է:
Նրա խոսքերով, ճգնաժամերի կառավարման և անվտանգության խորհրդի վերացումից հետո, ստեղծվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, որը ստանձնել է միայն ճգնաժամերի կառավարման կոմպոնենտը:
Հեղինակ -
Edgar Barsegyan