Մամուկա Բախտաձեն և Տորբյորն Յագլանդը քննարկել են Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող ծանր իրավիճակը
Վրաստանի և Եվրախորհրդի համատեղ հետաքրքրություններում գոյություն ունեցող հարցերը և երկրում ընթացող բարեփոխումներն են քննարկել Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Տորբյորն Յագլանդը հանդիպմանը, որը տեղի է ունեցել այսօր Ստրասբուրգում:
Նշվել է, որ 2019 թվականը հոբելյանական է, ինչպես Եվրախորհրդի համար, որի հիմնադրումից անցել է 70 տարի, այնպես էլ Վրաստանի համար, որը նշում է կազմակերպությանը անդամագրվելու 20 ամյակը: ՈՒշադրություն է դարձվել նաև վերջին տարիներին ինտենսիվ համագործակցության կոնկրետ արդյունքների վրա և Եվրախորհրդի առջև գոյություն ունեցող մարտահրավերներին:
Վարչապետը Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների վերաբերյալ հրապարակվող հաշվետվությունների համար, ինչպես նաև Վրաստանի հետ կապված եվրախորհրդի ռազմավարական ծրագրի մշակման համար:
Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերությունների բարձր որակն է ընդգծել կազմակերպության գլխավոր քարտուղարը և զրուցել ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացրած կարևոր աշխատանքների մասին:
Հանդիպման ավարտից հետո, Վրաստանի վարչապետը գրառում է թողել Եվրոպայի խորհրդի հարգարժան հյուրերի գրքում: