Մամուկա Բախտաձեն և Իլհամ Ալիևը զրուցել են ռազմավարական նշանակության համատեղ նախագծերի մասին
Վրաստան-Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանային նշանակության համատեղ տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերը և տնտեսական կապերի խորացման հեռանկարներն էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր թեման: Հանդիպումը կայացել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:
Կողմերը զրուցել են հարաբերության բոլոր հիմնական ուղղությունների մասին: