Մամուկա Բախտաձեն Դրեզդենում հանդիպել է Սաքսոնիայի հողի վարչապետին
Մամուկա Բախտաձեն Դրեզդենում հանդիպել է Սաքսոնիայի հողի վարչապետին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Դրեզդենում հանդիպել է Սաքսոնիայի հողի վարչապետ Միխայել Կրեչմերին:

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, Վրաստանի կառավարության ղեկավարի պատվին անցկացված պաշտոնական ընթրիքին, Միխայել Կրեչմերը Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնել Դրեզդենի պատկերասրահի անհետացած նմուշը, Պիետրո Ֆրանչեսկոյի 17-րդ դարի կտավը վերադարձնելու համար, որը Վրաստանի վարչապետը մի քանի ամիս առաջ փոխանցել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Թբիլիսի այցի ժամանակ:

«Խոսքը վերաբերել է Վրաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացման դրական դինամիկային, հատկապես վերջին ժամանակաշրջանում և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը:

Կողմերը քննարկել են նաև տնտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ներուժը, մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարը և զրուցել նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ փորձի հաղորդման մասին»,- նշված է Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությունում: