Մամուկա Բախտաձեն. Դիմում եմ Ռուսաստանի Դաշնությանը, կատարեք միջազգային պարտականությունները և դուրս բերեք զորքը Վրաստանի տարածքից

Դիմում եմ Ռուսաստանի Դաշնությանը, կատարեք ստանձնած և ստորագրված միջազգային պարտականությունները և դուրս բերեք զորքը Վրաստանի տարածքից,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արել է ՄԱԿ-ի ամբիոնից:

Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը փորձում է ակտիվ կիրառել Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափը:

«Սակայն մեր փորձը բանակցության սեղանի շուրջ մինչ օր բախվում է Ռուսաստանի կողմից անհիմն և անընդունելի խոչընդոտների: Ցանկանում եմ մեկ անգամ ևս նշել, որ մեզ համար հատկապես կարևոր է ՄԱԿ-ի ջանքերը բանակցությունների գործընթացում, որն ստանձնել է ԵԱՀԿ-ի և Եվրամիության հետ քննարկումների համանախագահի գործառույթը:

Այսօր, 21-րդ դարում, երբ մարդիկ, ազգությունները և մշակույթները ձգտում են առավել ինտեգրման և զարգացման, անընդունելի է արհեստական պատնեշների ստեղծումը և փշալարերի տեղադրումը»,- հայտարարել է վարչապետը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին դիմել է վրացերենով: