Մամուկա Բախտաձեն դիմում է վրաց գործարարներին, ակտիվ մասնակցել ԱԱՀ-ի վերադարձնելու գործընթացին
Մամուկա Բախտաձեն դիմում է վրաց գործարարներին, ակտիվ մասնակցել ԱԱՀ-ի վերադարձնելու գործընթացին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արտադրողներին և վրացական ընկերություններին կոչ է անում ակտիվ մասնակցել ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) վերադարձնելու գործընթացին:

Ինչպես Մամուկա Բախտաձեն հայտարարել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, ԱԱՀ-ի վերադարձը մեկնարկել է ընթացիկ տարվա հունվարի մեկին և մասնավոր սեկտորին այսօրվա դրությամբ վերադարձվել է 280 մլն. լարի:

«Այս տարվա հունվարից սկսել ենք շատ կարևոր քայլից, դա շատ ցավալի հարց էր, որը վերաբերում էր ԱԱՀ-ի վերադարձնելուն: Այսօրվա դրությամբ վերադարձրել ենք մոտ 280 մլն. լարի, սակայն այստեղ նույնպես առաջացել են կարծրատիպեր: Ցավոք նախկին իշխանություններից գործարարները հիշում են միայն վատագույն պրակտիկան և ԱԱՀ-ի վերադարձնելու համար նախապայման էր, որ արտադրամաս պետք է մտնեին հարկային ծառայության աշխատակիցները: Դա մեծ վնաս է հասցրել վրացական բիզնեսին: Այսպիսով լրացրեք հայտերը, մեր նպատակն է, որ ընթացիկ տարում մեր գործարարներին վերադարձնենք կես միլիարդ լարիի ջափով գումար»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն: