Մամուկա Բախտաձեն ցավակցել է Էլ Պասոյում տեղի ունեցածհարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ցավակցել է Էլ Պասոյում տեղի ունեցածհարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Կառավարության ղեկավարը սոցիալական «թվիթեր» էջում համերաշխություն է հայտնել ամերիկացիներին և զոհվածների ընտանիքներին:
«Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Վրաց ժողովուրդը կանգնած է ամերիկացիների կողքին»,-ասված է ցավակցական նամակում:
Տեխասում, առևտրական կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվել է 20, վիրավորվել 26 մարդ: