Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բորին Ջոնսոնին շնորհավորում է «Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ և Միացյալ Թագավորության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Թվիթեր» սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում կառավարության ղեկավարը հույս է հայտնում, որ Բորիս Ջոնսոնի վարչապետության շրջանում Վրաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կստանան նոր լիցք:
«Վստահ եմ, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կստանան նոր լիցք, քանի որ բազմաթիվ ուղղություններով ունենք հնարավորություններ, որոնք պետք է դրսևորենք և զարգացնենք»,- գրում է Մամուկա Բախտաձեն: