Մամուկա Բախտաձեն այսօր ներկայացնելու է «Կանաչ էկոնոմիկա» - բնապահպանական նոր հայեցակարգը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր կներկայացնի «Կանաչ էկոնոմիկա» – բնապահպանական նոր հայեցակարգը:
Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, «Կանաչ էկոնոմիկայի» քաղաքականությունը երկրիի զարգացման երկարաժամկետ տեսլականն է և նոր կենսակերպ, որը ներառում է բազմաթիվ կարևոր բաղադրիչներ: Հայեցակարգի մանրամասների մասին է այսօր խոսելու վարչապետը, շնորհանդեսի ընթացքում:
«Բնապահպանական ուղղությամբ երկրում առկա մարտահրավերները տարիների ընթացքում հետևել են նշված ոլորտի ապակարգավորմանը: Ուստի այդ պատճառով, կառավարության գլխավոր նպատակն է, երկրում փուլ առ փուլ ներդրվեն և խստացվեն բնապահպանական կառավարման չափանիշները»,- նշված է կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությունում:
Բնապահպանական հայեցակարգի շնորհանդեսը կայանալու է այսօր, 20:00-ին, «Բյոլ» բժշկական վելնես հանգստավայրի տարածքում: