Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր, ապրիլի 15-ին պաշտոնական այցով մեկնելու է Ռումինիա:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, Ռումինիայի կառավարության տանը տեղի է ունենալու դիմավորման պաշտոնական արարողությունը: Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալելու է Ռումինիայի վարչապետ, Վասիլիկա Վյորկան: Հանդիպումից հետո վարչապետերը մամուլի համար անելու են հայտարարություններ:
Ծրագրված է նաև, երկու երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ձևակերպում, որը ստորագրելու են Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին և Ռումինիայի մշակույթի և ազգային նույնականացման նախարար, Վալեր Դանիել Բրեազը:
Ռումինիա պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու է նախագահ Կլաուս Յոհանի և Ռումինիայի սենատի նախագահի հետ, ինչպես նաև այցելելու է Անթիմոզ Իվերիելիի անվան տաճար և ծաղկեպսակ է դնելու Ռումինիայի անկախության համար զոհված մարտիկների հուշահամալիրը:
Վարչապետի հետ միասին Ռումինիա են մեկնելու արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և Ռումինիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Իսկո Դասենը: