Մամուկա Բախտաձեն Անգելա Մերկելի այցը Վրաստան որակել է պատմական
Մամուկա Բախտաձեն Անգելա Մերկելի այցը Վրաստան որակել է պատմական

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան որակել է պատմական: Մամուկա Բախտաձեն այցի մասին խոսել է օդանավակայանում:

«Ավարտվել է Գերմանիայի կանցլերի պատմական այցը: Մենք ունեցել ենք շատ կարևոր բանակցություններ, որտեղ քննարկել ենք ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ Վրաստանի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը վերաբերող հարցեր: Գերմանիան մեր հավատարիմը և աջակից բարեկամ երկիրն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավարտել է այցը Վրաստան:

Նախքան Վրաստանից մեկնելը, Մերկելը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ միասին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հանդիպել է «Արժանի գործընկեր» զորավարժության մասնակից գերմանացի զինծառայողներին:

Անգելա Մերկելը ծանոթացել է բռնազավթված գոտու մոտ տիրող իրավիճակին:

Եվրամիության առաքելության ներկայացուցիչները տեղում Մերկելին ծանոթացրել են առկա իրավիճակի հետ:

Անգելա Մերկելը երեկ, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Գերմանիայի կանցլերը վարչապետ Մամուկա Բախտաձեին հանդիպել է դեռ դեմ առ դեմ, իսկ այնուհետև ընդլայնված ձևաչափում: Հանդիպման ավարտից հետո կայացել է համատեղ մամլո ասուլիս: Երեկ Անգելա Մերկելը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ, որից հետո ծաղկեպսակ դրել Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշարձանին: Օրվա ավարտին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլերին և կառավարական պատվիրակությունը հյուրընկալել է պաշտոնական ընթրիքի:

Անգելա Մերկելը այցը շարունակելու է Հայաստանում և Ադրբեջանում: