Մամուկա Բախտաձե. Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար Դիդգորիի ճակատամարտը շարունակվում է
Մամուկա Բախտաձե. Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար Դիդգորիի ճակատամարտը շարունակվում է

Դիդգորիի դաշտը օրինակ է վրացիների միասնության, անձնուրացության և մեր հայրենասիրության,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Դիդգորիում:

Վարչապետը բնակչությանը շնորհավորել է Դիդգորիի տոնի առթիվ:

«Բոլորիդ շնորհավորում եմ մեր ազգային տոնի առթիվ: Այնտեղ, որտեղ գտնվում ենք, դա վրաց ռազմական փառքի խորհրդանիշն է, մեր միասնության և մեր ազատության: Դարեր առաջ այստեղ վրաց զորքը պարտության է մատնել հզոր և անթիվ թշնամուն, որը դարձել է պատմություն: Դիդգորիի դաշտը օրինակ է վրացիների միասնության, անձնուրացության և հայրենասիրության: Ես, որպես շարքային վրացի և մեզանից յուրաքնաչյուրը զգում ենք այս առանձնահատուկ կապն այս դաշտի հետ: Մի կողմից, Դիդգորիի հաղթանակը հայրենասիրության մեծ արտահայտում էր և մյուս կողմից, ճիշտ և արդյունավետ մարտավարության իրացում, որը նույնիսկ դարեր անց օրինակելի է: Վրաստանի պատրիարքը վերջերս ասաց, որ Վրաստանի համար Դիդգորիի ճակատամարտը շարունակվում է: Այո, բարեկամներ, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար Դիդգորիի ճակատամարտը շարունակվում է, սա անխոնջ պայքար և անշահախնդիր ծառայություն է մեր երկրին: Այս մարտը շարունակվում է, վստահ եմ, ճիշտ ռազմավարությամբ, միաբանության մեծ սիրով, անխոնջ աշխատանքով մենք անպայման կունենանք միասնական և հաջողակ պետություն, այնպիսի եվրոպական երկիր, ինչպիսին երազում էին ունենալ մեր նախնիները և Դավիթ Աղմաշենեբելին: Համայն Վրաստանին ցանկանում եմ շնորհավորել ազգային տոնի առթիվ, մաղթելով խաղաղություն և մեր հայրենիքին հզորություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: