Մամուկա Բախտաձե. Վրաստանը օրինակելի է բազմաթիվ երկրների համար ժողլովրդավարության համախմբման և տնտեսական վերափոխման տեսանկյունի
Երբ զրուցում ենք Վրաստանի հաջողության մասին, հարկ է հաշվի առնել նաև տարածաշրջանի համատեքստը, քանի որ Վրաստանը օրինակելի է բազմաթիվ երկրների համար ժողլովրդավարության համախմբման և տնտեսական վերափոխման տեսանկյունից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սիեթլի համաշխարհային հարաբերությունների խորհրդին (World Affairs Council) խոսքով ելույթ ունենալիս:
Կառավարության ղեկավարը խոսել է Վրաստանի կրթության մասշտաբային բարեփոխման մասին, ըստ որի, կրթության վրա ծախսվելու է երկրի համախառն ներքին արդյունքի վեց տոկոսը:
Մամուկա Բախտաձեի գնահատմամբ, դա պատմական նշանակության որոշում է: