Մամուկա Բախտաձե. Վրաստանը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին՝ անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ուկրաինային շնորհավորում է անկախության օրվա առթիվ:
Այս մասին վարչապետը գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում և ուկրաինացի ժողովրդին աջակցություն հայտնում անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում:
«Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ Ուկրաինային: Վրաստանը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին՝ անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում: Աջակցում ենք բարգավաճած եվրոպական պետություն կառուցելու ձեր նպատակին: Փառք Ուկրաինային»,- հայտարարում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: