Մամուկա Բախտաձե. Վրացիներս և աբխազներս ունենք ընդհանուր արմատներ և մեր ապագան ևս պետք է լինի ընդհանուր
Վրացիներս և աբխազներս ունենք ընդհանուր արմատներ և մեր ապագան ևս պետք է լինի ընդհանուր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բակուրիանիում, լրագրողների հետ զրուցելիս:
Կառավարության ղեկավարը արձագանքել է Աբխազիայի պատերազմի 27-րդ տարելիցին և նշել, որ օգոստոսի 14-ը ծանր օր է Վրաստանի նորագույն պատմության մեջ և մեծ ցավ յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Այսօր օգոստոսի 14-ն է, ծանր օր մեր նորագույն պատմության մեջ, մեծ ցավ և իհարկե, այս մեծ ցավով ապրում է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Վրացիներս և աբխազներս ունենք ընդհանուր արմատներ և այստեղից ելնելով, մեր ապագան ևս պետք է լինի ընդհանուր: Մենք պետք է համատեղ ուժերով հաղթահարենք այս ցավը:
Վստահ եմ, խաղաղությամբ և զարգացմամբ մենք պարտադիր կհասնենք մեր երկրի խաղաղ զարգացմանը և համատեղ կստեղծենք հաջողակ երկիր: Խաղաղությունը և զարգացումն այլընտրանք չունենք»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: