Մամուկա Բախտաձե. Որպես շարքային քաղաքացի, երեկ տեսա, որ ՊԱԾ-ը կարողացել է կանխարգելել ծանրագույն հանցանք և դրա համար հայտնում եմ շնորհակալություն
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կարողացել է կանխարգելել ծանրագույն հանցանք և դրա համար հայտնում եմ շնորհակալություն,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ՊԱԾ-ի կողմից տարածած ձայնագրության առնչությամբ:
Նրա խոսքով, դատախազությունն ուսումնաիրում է ապացույցները, որին հետևել է համապատասխան իրավական արձագանք:
«Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կարողացել է կանխարգելել ծանրագույն հանցանք: Երեկ դա բոլորս տեսանք: Դրա հետմեկտեղ, դատախազությունը տարածել է հայտարարություն: Գիտեք, որ նյութերն ուղարկված է և դատախազությունն ուսումնասիրում է ապացույցները: Որպես շարքային քաղաքացի, երեկ տեսա, որ ՊԱԾ-ը կարողացել է կանխարգելել ծանրագույն հանցանք և դրա համար հայտնում եմ շնորհակալություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Պետական անվտանգության ծառայությունը, բնակչությանը ահաբեկչական վտանգներից զերծ պահելու համար վարած միջոցառումների շրջանակներում բացահայտել է Մալխազ Մաչալիկաշվիլու նպատակը ահաբեկչական գործողության կազմակերպման ճանապարհով մի քանի անձի սպանության առնչությամբ: Պետական անվտանգության ծառայությունը տարածում է համապատասխան ձայնագրությունը: