Մամուկա Բախտաձե. Թոշակառուները և այլ խմբերը կկարողանան 118 դեղատներում 35 անուն դեղամիջոց գնել մեկ լարիով, այս ցուցակն ընդլայնվում է
Աշխատատեղերի հետ միասին, ամենացավալի խնդիրը, որն այսօր ծառացած է մեր ժողովրդի առջև, դա բժշկական ծառայությունների մատչելիությունն է և ցանկանում եմ ասել, առանձնացնել դեղամիջոցների մատչելի գները,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում անցկացված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Վարչապետը զրուցել է այն ծրագրի մասին, որի միջոցով թոշակառուները, սոցիալապես անապահով և սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք կկարողանան խրոնիկ հիվանդությունների բուժման 35 անուն դեղամիջոցներ գնել մեկ լարիով:
«Մենք կառուցում ենք սոցիալապես պատասխանատվություն ունեցող պետություն: Ես ունեմ բազմաթիվ հանդիպումներ մեր քաղաքացիների հետ և աշխատատեղերի հետ միասին ամենացավալի խնդիրը, որն այսօր ծառացած է մեր ժողովրդի առջև, դա բժշկական ծառայությունների մատչելիությունն է և ցանկանում եմ ասել, առանձնացնել դեղամիջոցների մատչելի գները:
Այսօր իրոք կարևոր օր է այս առումով: Ինչպես գիտեք, սա առաջնահերթ առաջադրանք է, որը տվել եմ առողջապահության և ֆինանսների նախարարություններին և այսօր մենք ունենք կոնկրետ արդյունք, որի համաձայն թոշակառուները, սոցիալապես անապահով և սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք կկարողանան խրոնիկ հիվանդությունների բուժման 35 անուն դեղամիջոցներ գնել մեկ լարիով»,- հայտարարել է վարչապետը:
Նրա մեկնաբանմամբ, ծրագիրը ներառում է ամենատարածված խրոնիկ հիվանդությունները. Սրտանոթային, վահանաձև գեղձի, թոքերի, շաքարախտի, էպիլեպսիայի և պարկինսոնի հիվանդությունները:
«Ցանկանում եմ բոլորիդ խոստանալ, որ նշված ծրագիրը կշարունակվի և այս ցանկը կընդլայնվի: Այսօրվանից ողջ Վրաստանի մասշտաբով գործարկվել է նշված ծրագիրը և մեր քաղաքացիները կարող են երկրի մասշտաբով 118 դեղատներում նշված դեղամիջոցները գնել մեկ լարիով:
Սա կարևոր քայլ է, որպեսզի սկսենք լուծել խնդիրները, որոնք կան մեր հանրության մեջ, էկոնոմիկայում»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Դրա հետ մեկտեղ, վարչապետի խոսքով, նշված ծրագիրը քննարկվում է որպես աղքատության դեմ պայքարին ուղղված քայլ: