Ցանկանում եմ, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր բարեկամ երկրին այն սկզբունքային աջակցության համար, որը նրանք դրսևորում են մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Բելառուսի վարչապետի հետ հանդիպումից հետո:
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի խաղաղարար քաղաքականությանը հավատարիմ է և միտված՝ խաղաղարար նախաձեռնություններին:
«Ցանկանում եմ, օգտվել առիթից և դիմել մեր բարեկամ բելառուս ժողովրդին, որ այս աջակցությունը, որը կոչվում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցություն, վրաց ազգը երբեք չի մոռանա»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: