Մամուկա Բախտաձե. Պարտադիր կվերադարձնենք տուրիստական սեկտորում այն աճող դինամիկան, որն ունեինք
Մեր կողմից արված քայլերը հիմք են տալիս ասեմ, որ մենք պարտադիր կվերադարձնենք տուրիստական սեկտորում այն աճող դինամիկան, որն ունեինք,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է լրագորղներին Դիդգորիում՝ թեման մեկնաբանելիս:
Կառավարության ղեկավարի խոսքով, հուլիսի տվյալներով, տուրիսական սեկտորի վնասը կազմել է մոտ 60 միլիոն դոլլար, սակայն շատ լավ միտում է գրանցվել հունիսին Աջարիայում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ զբոսաշրջությունն ավելացել է 40 տոկոսով:
«Այսօր պարտադիր է, որ լինենք զբոսաշրջության սեկտորում աշխատող փոքր և միջին բիզնեսի կողքին և օգնենք նրանց: Մենք մշակել ենք երկու ծրագիր, որը կարծում եմ բավական կլինի, որպեսզի զբոսաշրջության սեկտորում աշխատող փոքր և միջին բիզնեսի ձեռնարկատերերը հաղթահարեն այն խնդիրները, որոնք ունենք վերջին ժամանակներում: Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարին, վստահ եմ, մենք կվերադարձնենք զբոսաշրջության սեկտորում աճող դրական դինամիկան, որն ունեինք»,- նշվել է կառավարության ղեկավարը: