Մամուկա Բախտաձե. Օկուպացիան մեր մեծ ցավն է և այս հաղթանակը պետք է միավորի մեր ամբողջ ազգին
Մամուկա Բախտաձե. Օկուպացիան մեր մեծ ցավն է և այս հաղթանակը պետք է միավորի մեր ամբողջ ազգին

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանն արձագանքել սոցիալական ցանցով և նշել, որ այսօր պատմական օր է:

Բախտաձեն շնորհակալություն է հայտնում արդարադատության նախարարության թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր տարիների ընթացքում աշխատել են այս հաղթանակին հասնելու համար:

«Այսօր պատմական օր է, շնորհավորում եմ այս հաղթանակի առիթով: Հատկապես շնորհակալություն արդարադատության նախարարության թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր տարիների ընթացքում ջանասիրաբար աշխատում էին այս հաղթանակին հասնելու համար: Օկուպացիան մեր մեծ ցավն է և այս հաղթանակը պետք է միավորի ամբողջ ազգին»,- գրում է Մամուկա Բախտաձեն:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում: