Մամուկա Բախտաձե. Մեզ համար հպարտություն է, որ մեր իշխանության ճիշտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում Եվրախորհրդարանում Վրաստանն ստացել է աննախադեպ դրական գնահատանքներ
Եվրախորհրդարանականները ընդգծել են, որ վերջին տարիներին Վրաստանը օրինակելի է դարձել Եվրամիության հետ համագործակցության բոլոր ուղղություններով,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի իրագործման մասին Եվրախորհրդարանի զեկույցը գնահատելիս: Նրա խոսքով, հպարտություն է, որ իշխանության ճիշտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում Եվրախորհրդարանում Վրաստանն ստացել է աննախադեպ դրական գնահատանքների:
«Շնորհակալություն եմ հայտնում եվրախորհրդարանականներին այն աջակցության համար, որը նրանք արտահայտում են Վրաստանի և նրա եվրոպական ապագայի նկատմամբ:
Մեզ համար հպարտություն է, որ մեր իշխանության ճիշտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում Եվրախորհրդարանում Վրաստանն ստացել է աննախադեպ դրական գնահատանքներ և եվրաինտեգրման տեսանկյունից, որպես ամենահաջողակ երկիր:
Եվրախորհրդարանը ողջունում են Վրաստանում վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շարունակական ուղին, երկրի ժողովրդավարական և ինստիտուցիոնալ զարգացմանը, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրի իրագործմանը հասած կարևոր առաջընթացը, որը եվրախորհրդարանականների հայտարարության համաձայն, երկիրը տարածաշրջանում ցուցադրել է որպես Եվրամիության հիմնական գործընկեր»,- հայտարարել է վարչապետը:
Նշված զեկույցը քննարկել են Եվրախորհրդարանի լիագումար նիստին, նոյեմբերի 13-ին: Զեկույցի հեղինակը Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրես Մամիկինսն է: