Մամուկա Բախտաձե. Մեր քաղաքացիներից անձամբ էի ստանում բազմաթիվ խնդրանքներ, որ «Ryanair»-ը մուտք գործեր Վրաստան և մեզ դա հաջողվեց
Մեր քաղաքացիներից անձամբ էի ստանում բազմաթիվ խնդրանքներ, որ «Ryanair» ավիաընկերությունը մուտք գործեր Վրաստան և մեզ դա հաջողվեց,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Ryanair» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի հետ հանդիպումից հետո:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, նախնական փուլում ավիաընկերությունը չվերթներ է սկսում երեք ուղղություններով, այստեղից մեկը Թբիլիսիի, երկուսը՝ Քութաիսիի օդանավակայանից: «Ryanair» ավիաընկերությունը հետզհետե կավելացնի ավիաչներթներ:
Վարչապետի խոսքով, նշված պայմանագիրը երկրին հնարավորություն կտա, առավել շատ զբոսաշրջիկ գրավել Եվրամիության երկրներից, իսկ Վրաստանի քաղաքացիները ամենացածր գներով ճամփորդեն Եվրոպայում:
«Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել, շատ ակտիվ բանակցություններից հետո «Ryanair» ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան: «Ryanair»-ը ամենափոքր բյուջե ունեցող ավիաընկերությունն է Եվրոպայում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ryanair» ավիաընկերությանը, ղեկավարությանը, մեր թիմին, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններին, շատ ակտիվ բանակցությունների արդյունքում մենք հասանք մեր նպատակին»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի և «Ryanair» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի միջև հանդիպումը կայացել է կառավարության վարչությունում: Հանդիպմանը ներկա էին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: