Անակլիայի նախագիծը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, հենց մեր քաղաքական թիմն էր այս կարևոր նախագծի նախաձեռնողը և իհարկե, Անակլիայի նախագիծը ռազմավարական նշանակության է,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ինչպես նշել է վարչապետը, առանց խորջրյա նավահանգստի Վրաստանը չի կարողանա լիարժեք կերպով իրացնել տարանցիկ ներուժը:
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ անձամբ ակտիվ ներգրավված էի այս նախագծին տարիների ընթացքում: Առանց խորջրյա նավահանգստի Վրաստանը չի կարողանա լիարժեք իրացնել իր տարանցիկ ներուժը, այստեղից ելնելով, այն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն և Անակլիայի նախագիծը պարտադիր կիրականացվի: Մենք ջանք չենք խնայի, որպեսզի Վրաստանն ունենա խորջրյա նավահանգիստ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: