Մամուկա Բախտաձե. Լսեցինք փաստերի հիմնարար կերպով սխալ մեկնաբանում, մենք հպարտ ենք մեր պատմությամբ
Մնեք լսեցինք փաստերի հիմնարար կերպով սխալ մեկնաբանում, մենք հպարտ ենք մեր պատմությամբ, Եվրոպան հպարտ է դրանով և կգա օր, երբ մեր աբխազ և օս եղբայրների հետ կկառուցենք միացյալ, հզոր երկիր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան:
Վրաստանի կառավարության ղեկավարի գնահատմամբ, Վրաստանի պատմությունը եվրոպական պատմության մաս է և եվրոպացիները, ինչպես նաև աշխարհի համադաշնությունը, մանրամասն ճանաչում են այս պատմությունը:
«Ցավոք, առաջին անգամ չենք լսում նման հայտարարություններ, որը հիմնված է փաստերը հիմնարար կերպով սխալ մեկնաբանելու վրա: Վրաստանի պատմությունն այն է, որի շնորհիվ հպարտ է մեզանից յուրաքանչյուրը: Վրաստանի պատմությունը եվրոպական պատմության մաս է և հավաստիացնում եմ, եվրոպացիները, ինչպես նաև համաշխարհային համադաշնությունը մանրամասն տեղյակ են մեր պատմության մասին: Կգա օր, երբ մեր աբխազ և օս եղբայրների հետ կկառուցենք միացյալ, հզոր երկիր»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Դրա հետ մեկտեղ, վարչապետի խոսքով, երկրի առջև ծառացած ցավոտ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբում և համատեղ ջանքերի գործադրում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ «1918 թվականին Վրաստանը Գերմանիայի զորքի շնորհիվ բռնազավթեց Աբխազիան, իսկ 1919-1920 թվականներին ավելի դաժան էր վարվում Օսեթիայում – սա նույն ցեղասպանությունն է: