Մամուկա Բախտաձե. Կարևոր է, որ Վրաստանն աշխարհին ցույց տա, թե ինչ տիպի տրանսֆորմացիայի ուժ ունի Եվրամիությունը
«Արևելյան գործընկերությունը» հայտնվել է մարտահրավերի առջև, սակայն տասնամյակի ընթացքում «Արևելյան գործընկերությունն» ունեցել է նաև լուրջ հաջողության պատմություն,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Բաթումիում ընթացող «Արժանի գոծընկերության 10 տարի – անցած ուղի և հեռանկարներ» բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, որը նվիրվում է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին:
Վարչապետը խոսքով ելույթի սկզբում զրուցել է Բաթումիի հետ կապված և ընդգծել նրա պատմությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է բոլորիդ ընդունել Բաթումիում, որը հին ժամանակից կայացած քաղաք է, որը ունի սեփական պատմությունը մ.թ.ա 6-րդ դարում: Սա քաղաք է, որը կառուցվել է Եվրոպայի լավագույն ճարտարապետների կողմից:
Ողջունում եմ Ձեզ Բաթումիում, Վրաստանում: Այս կոնֆերանսը նշում է «Արևելյան գործընկերության» 10-ամյա հոբելյանը:
Պատմական որոշումը՝ ստեղծվեր գործընկերություն, խթան հանդիսացավ մոդեռնիզացիայի և 6 գործընկեր երկրների ներգրավվածության համար: «Արևելյան գործընկերությունը» հայտնվել է մարտահրավերի առջև, սակայն տասնամյակի ընթացքում «Արևելյան գործընկերությունն» ունեցել է նաև լուրջ հաջողության պատմություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, այդ հաջողությունների թվում է նաև Վրաստանը, որը ապացուցել է, որ կայուն և արդյունքների վրա ուղղված երկիր է, սակայն ամենակարևորն է, որ Վրաստանն աշխարհին ցույց տա, թե ինչ տիպի տրանսֆորմացիայի ուժ ունի Եվրամիությունը:
Կոնֆերանսին մասնակցում է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: