Մամուկա Բախտաձե. Կառավարությունը կերկարաձգի «Անակլիային զարգացման կոնսորցիումի» պարտականությունները և այդ հարցը կառավարությունը կքննարկի առաջիկա նիստին
Կառավարությունը կերկարաձգի «Անակլիային զարգացման կոնսորցիումի» պարտականությունները և նշված հարցը քննարկվելու է կառավարության առաջիկա անիստին: Երբ կվերադառնամ Վրաստան, հաջորդ շաբաթ կանցկացնենք կառավարության նիստ,- այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, Անակլիայի նավահանգստի մասին հնչեցված հարցին ի պատասխան:
Կառավարության ղեկավարի խոսքով, երկխոսությունը և հաղորդակցությունը կշարունակվեն, որպեսզի կոնսորցիումը կարողանա կատարել իր կողմից ստանձնած պարտականությունները:
Մամուկա Բախտաձեի խոսքով, նախագիծը կառավարությունից ունի լիարժեք աջակցություն և եթե բոլորը կատարեն իրենց պարտականությունները, այդ նախագիծը անպայման կկայանա:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամլ ծառայությունը: