Մամուկա Բախտաձե. Կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղի ինքնակառավարման ստեղծումն է մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը
Կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղի ինքնակառավարման ստեղծումն է մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Վրաստանի պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության գլխավոր ֆորումին խոսքով ելույթ ունենալիս:
«Ողջունելի է, որ այսօր խորհրդարանը հյուրընկալում է կարևոր համաժողով, որի նպատակն է նպաստել ապակենտրոնացման, ինքնակառավարման զարգացման և կառավարման համակարգի լիարժեք գործընթացին:
Ինչպես նշեց խորհրդարանի նախագահը, Վրաստանում և վրացական ժողովրդավարությունում ինքնակառավարումը մշտապես ունեցել է առանձնահատուկ դեր և խորհրդանշական է, որ այսօրվա մեր տեսլականը համապատասխանում է մեր նախնիների տեսլականին, Առաջին Հանրապետությանը, թե ինչպես էին նրանք ցանկանում Վրաստանում զարգացնել ինքնակառավարումը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, կառավարման ապակենտրոնացումը և լիարժեք տեղի ինքնակառավարման ստեղծումը պետք է իրականացվի կառավարության ակտիվ ներգրավվածությամբ, խորհրդարանի հետ սերտ համագործակցությամբ, ինքնակառավարումների հետ խորհրդակցություններով և միևնույն ժամանակ քաղաքացիան հանրության մասնակցությամբ:
«Կարևոր է, որ բոլորս առավելագույն կերպով կիսենք ապագա բարեփոխումների ոգեշնչումը և հետևողականորեն աշխատենք այս ճանապարհին՝ ընդհանուր հաջողության համար:
Ինչպես գիտեք, այս տարի լրանում է Վրաստանում ինքնակառավարման ընտրությունների անցկացման 100-րդ տարելիցը և խորհրդանշական է, որ այս տարի ձևավորում ենք ապակենտրոնացման միջին ժամկետով ռազմավարության փաստաթուղթը և որ կարևոր է, սկսում ենք ֆիսկալ ապակենտրոնացման գործընթացը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: