Մամուկա Բախտաձե. Հեպատիտ C-ի վերացման ծրագիրն ընդհանուր ազգային նախագիծ է և ընդհանուր ազգային հաջողություն
Հեպատիտ C-ի վերացման ծրագիրն ընդհանուր ազգային նախագիծ է և ընդհանուր ազգային հաջողություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հեպատիտների համաշխարհային օրվա կապակցությամբ, նոր քարոզարշավի ներկայացման միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, շատ բան է արվել, որպեսզի Վրաստանը լիներ օրինակելի երկիր Հեպատիտ C-ի դեմ պայքարում:
«Հուլիսի 28-ը այն օրն է, որը միավորում է մեզ. Օր, երբ ամբողջ աշխարհը միավորվում է ընդհանուր նպատակի շուրջ – սա վարակային հեպատիտների իրական բեռի մասին գիտակցության բարձրացումն է: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը մարդկության առջև ծառացել է 21-րդ դարում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Այսօր գոյություն ունեցող տվյալներով 1.5 միլիոն մարդ անցել է Հեպատիտ C-ի սկրինինգ, ավելի քան 58 000 անձ ներգրավվել է բուժման ծրագրին և մոտ 54 000 հիվանդ արդյունավետ ավարտել է բուժումը:
Վարչապետը Վրաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել անցնել սկրինինգ: