Բոլոր գերատեսչությունների գնահատականը, այդ թվում կոմերցիոն բանկերինը, միանման է, որ մենք գործ ունենք լարիի չափից շատ արժեզրկման հետ, համապատասխանաբար, մենք ունենք այն բանի սպասում, որ լարին կվերադառնա իր բնական և կայուն ցուցանիշին,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, ազգային տարադրամը երկու օր է ցույց է տալիս կայունացման միտում, որը և սպասվում էր, քանի որ ցանկացած վերլուծություն բացահայտում էր, որ լարին եղել է չափից շատ արժեզրկված և էկոնոմիկայում ընթացող իրադարձությունները՝ առողջ:
Վարչապետի խոսքով, զբոսաշրջության սեկտորում կա եկամուտների նվազում, սակայն կառավարության կողմից համատեղ միջոցառումների արդյունքում նշված սեկտոր կվերադառնա այնպիսի աճող դինամիկան, ինչպիսին կար: