Մամուկա Բախտաձե. Գիտելիքի վրա հիմնված էկոնոմիկան և մարդկային կապիտալի զարգացումը մեր կառավարության բացարձակ առաջնահերթությունն է
Գիտելիքի վրա հիմնված էկոնոմիկան և մարդկային կապիտալի զարգացումը մեր կառավարության բացարձակ առաջնահերթությունն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Վրաստանը և աշխարհը 2019 թվականին» տնտեսական կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, Վրաստանը երբեք չի ընդգրկվի զարգացած տնտեսություն ունեցող երկրների թվում, եթե մասշտաբային ներդրումներ չիրականացնի կրթության սեկտորում:
«Մեզ, որպես երկրի համար, գլխավոր ակտիվը մեր հասարակությունն է, մեր մարդիկ: Ես բազմիցս նշել եմ, որ այո, մենք տնտեսական քաղաքականությամբ, որն իրականացնում ենք, կկարողանանք նվազեցնել աղքատությունը, սակայն Վրաստանը երբեք չի ընդգրկվի զարգացած տնտեսություն ունեցող երկրների ցանկում, եթե չիրականացնենք մասշտաբային ներդրումներ կրթության ոլորտում»,- հայտարարել է Բախտաձեն:
Վրաստանի վարչապետը խոսքով ելույթ ունենալիս զրուցել է նաև երկրի տնտեսական զարգացման մասին և հայտարարել, որ բարեփոխումները, որոնք վերջին տարիներին անցկացվել են Վրաստանում, տվել են շոշափելի արդյունքներ: