Մամուկա Բախտաձե. Ցանկանում ենք, Գուդաուրին լինի համաշխարհային նշանակության հանգստավայր և Վրաստանը հաստատվի որպես ձմռան լավագույն հանգստավայրեր ունեցող երկիր
Մենք ցանկանում ենք, որպեսզի Գուդաուրին լինի համաշխարհային նշանակության հանգստավայր և Վրաստանը հաստատվի աշխարհի քարտեզում, որպես ձմռան լավագույն հանգստավայր ունեցող երկիր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գուդաուրիում, որտեղ այսօր պաշտոնապես բացել է ձմռան սեզոնը:
Կառավարության ղեկավարը վստահ է, որ այս տարին զբոսաշրջիկների համար կլինի առանձնահատուկ և անմոռաց, քանի որ Գուդաուրին նոր սեզոնին հանգստացողներին առաջարկում է բազմաթիվ նորույթներ:
Գուդաուրիի նոր սեզոնը դիմավորում է նոր ճոպանուղիով, որոնց թվում երկու հին, նոր վերանորոգված ճոպանուղի է:
Ձմռան հանգստավայրերին պարեկության համար հատուկ դասընթացներ է անցել պարեկային ոստիկանության 82 աշխատակից:
«Այս տարի մենք նշում ենք Գուդաուրի հանգստավայրի 30-ամյա հոբելյանը և մեր խնդիրն է, որ ինչպես 30 տարի առաջ, այս ահնգստավայրի զարգացման սկզբում գլխավոր ուղերձն էր, որ Վրաստանի լեռնային հանգստավայրերը լինեն լավագույնը աշխարհում, արժանի կերպով պետք է շարունակենք այս ուղերձի իրագործումը իրական կյանքում»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Գուդաուրիում նախագծերի իրականացմանը ներգրավված մարդկանց և ընկերություններին, որոնք սեղմ ժամկետներում կարողացան իրականացնել կարևոր նախագծեր, իսկ հանգստացողներին շնորհավորել է նոր սեզոնի բացման առթիվ: