Մամուկա Բախտաձե. Ցանկանում եմ բոլոր վրացիներին կոչ անել, բարեկամներ, անպայման եկեք Մուցո,
Մուցոն հպարտության առարկա է Վրաստանի համար և միևնույն ժամանակ, հպարտություն՝ համաշխարհային մշակույթի և եվրոպական քաղաքակրթության համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մուցոյում, որտեղ այսօր հանդիպել է տեղի բնակչությանը:
Վարչապետի խոսքով, Մուցոյի փրկության ծրագիրը, որը 2016 թվականին մեկնարկել է «Քարթու» հիմնադրամի օգնությամբ, ընթանում է հաջողությամբ:
«Մենք գտնվում ենք Մուցոյի բերդ-ամրոցում, որը ցանկացած վրացու համար հպարտության առարկա է: Մուցոն տարիներ առաջ եղել է ոչնչացման եզրին և մենք սկսել ենք այն վերանորոգել: 2016 թվականին «Քարթու» հիմնադրամի օգնությամբ սկսեցինք Մուցոյի փրկության ծրագիրը և այն ընթանում է արդյունավետ: Ավելին, ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել, Եվրոպայում անցկացված մրցույթի արդյունքում Մուցոն հայտնվել է 16 լավագույն նախագծերի թվում: Ցանկանում եմ խնդրել Վրաստանի քաղաքացիներին, որպեսզի ակտիվ լինեն համացանցում, քանի որ մուցոն առաջադրված է գլխավոր մրցանակի համար և նա արժանի է այդ հաջողությանը»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի խոսքով, կառավարությունը պետք է անի ամեն բան, որպեսզի վրաց երիտասարդների համար, որոնք վերադարձել են իրենց հայրենիք, ստեղծի համապատասխան պայմաններ:
««Քարթու» հիմնադրամի օգնությամբ արդեն վերականգնվել է 16 աշտարակ: Սա հնգամյա ծրագիր է, որը առաջիկայում կավարտվի և ցանկանում եմ բոլոր վրացիներին կոչ անել – բարեկամներ, անպայման եկեք Մուցո, սա բացառիկ վայր է և խոսքերով անհնար է փոխանցել այս գեղեցկությունը»,- նշել է Մամուկա Բախտաձեն՝ տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Դրա հետ մեկտեղ, վարչապետը շնորհակալություն է հայտնել տեղի բնակչությանը և նշել, որ նրանք պահպանել են լեռը, վրացական ավանդույթները, մշակույթային հուշարձանները: